Էմանուել Մակրոնը խոսել է Ֆրանսիայի հավաքականի եզրափակիչ դուրս գալու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ԱԱ-2022-ի ազգային հավաքականի եզրափակիչ դուրս գալու մասին։

«Կային ժամանակներ, երբ թիմի համար հեշտ չէր, բայց մենք տեսանք իսկական սերտ թիմ: Խորին շնորհակալություն Դիդյե Դեշամին և ֆուտբոլիստներին։

Այս մարզիչը երեք եզրափակիչ է հաղթել, և նա պետք է մնա հավաքականում։ Ես հպարտ եմ այս թիմով»,- նախագահի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։