World Cup 2022. Լիոնել Մեսսին հերթական ռեկորդն է գրանցել

ԱԱ-2022-ի կիսաեզրափակչի առաջին խաղում Արգենտինայի հավաքականը հաղթեց Խորվաթիայի ընտրանում՝ 3:0 հաշվով։

Այդ հանդիպման առաջին գոլի հեղինակը Լիոնել Մեսսին էր։

Այդ գոլը արգենտինացի հարձակվողի համար 11-րդն էր Աշխարհի առաջնություններում։ Այսպիսով, Մեսսին Աշխարհի առաջնություններում Արգենտինայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով շրջանցեց Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գաբրիել Բատիստուտային։