Անտոնիո Կոնտեն կարող է աշխատանքի անցնել Իսպանիայում

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, ով ներկայումս զբաղեցնում է Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը, կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն, մարզչի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», որն այժմ գլխավորում է արգենտինացի Դիեգո Սիմեոնեն։

«Ներքնակների» սպորտային տնօրեն Անդրեա Բերտան անձամբ է կապվել Կոնտեի հետ և նախնական բանակցություններ վարել։