Ժոաու Ֆելիշի տրանսֆերի համար պայքարում բացահայտ ֆավորիտ կա

Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը կարող է տեղափոխվել Գերմանիա, հայտնում է AS-ը:

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիա»: Ֆելիշը դեմ չէ ակումբը լքել հունվարին, իսկ մյունխենյան ակումբը կմիանա նրա համար մղվող պայքարին:

Գերմանական ակումբը ֆավորիտ է ֆուտբոլիստի համար մղվող պայքարում, քանի քր կարող է նրան ավելի շահավետ անձնական պայմանագիր առաջարկել քան մյուսները:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշը մասնակցել է Իսպանիայի առաջնության 8 խաղի ու կատարել 3 գոլային փոխանցում: