«Արսենալը» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսի ծառայություններով և «ներաձուրիներին» գործարք է առաջարկել, գրում է Caught Offside-ը:
Միլանյան ակումբին առաջարկվել է Դամֆրիսին փոխանակել Տակեհիրո Տոմիյասուի հետ։
Ֆինանսական դժվարություններ ունեցող «Ինտերը», ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի բաժանվել իր առաջատարներից մեկից, սակայն այնուամենայնիվ մերժել է «Արսենալի» առաջարկը։ Ներաձուրիները դիտարկում են միայն հոլանդացու վաճառքը և հույս ունեն վաստակել մոտ 50-60 միլիոն եվրո: