Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնել է, որ հավաքականի նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա 2023 թվականի հունվարին:
Հայտարարության մեջ նշված է, որ կառույցի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսն անձամբ է զբաղվում նոր մարզիչի փնտրտուքով:
Հիշեցնենք, որ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Տիտեն հեռացել էր զբաղեցրած պաշտոնից Խորվաթիայի դեմ Կատարում ընթացող Մունդիալի քառորդ եզրափակիչում պարտվելուց հետո: