Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Ուրարտուից»

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջատար «Ուրարտուն» ու բրազիլացի պաշտպան Էվերսոն Պերեյրան երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում խաղում էր 2022 թվականի հուլիսից:

Էվերսոն Պերեյրան Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման ու կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 125 հազար եվրո: