Մադրիդի «Ռեալի» պաշտպանը կլքի ակումբը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսն այս ձմռանը կարող է հեռանալ իսպանական ակումբից, հայտնում է AS-ը։

Նշվում է, որ Նաչո Ֆերնանդեսը Իսպանիայում միանգամից երկու տարբերակ ունի՝ պաշտպանը կարող է տեղափոխվել «Սևիլիա» կամ «Բետիս»։

Նաչո Ֆերնանդեսը Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմում անցկացրել է 282 հանդիպում։ Դրանցում պաշտպանը խփել է 15 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում: