«Լիվերպուլը» տրանսֆերային թիրախ ունի

Ուրուգվայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Թոթենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կարող է փոխել ակումբային գրանցումը։ 25-ամյա հարավամերիկացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Ֆուտբոլիստի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենտանկուրը լոնդոնցիների կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։