Ժոզե Մոուրինյոն ազգային հավաքական գլխավորելու առաջարկ է ստացել

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Ժոզեն արդեն ստացել է հավաքականը գլխավորելու առաջարկ: Կողմերը արդեն բանակցում են:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի հետ պայմանագիրը կխզվի առաջիկա օրերի ընթացքում: