«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին հստակ որոշում է կայացրել

«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին պատրաստ է հեռանալ ակումբից, եթե նրան տեղ չտրամադրեն մեկնարկային կազմում, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն, իրավիճակը կարող է ավելի լարվել, քանի որ ֆուտբոլիստի գործակալը պատրաստ է բանակցություններ սկսել այլ ակումբների հետ, ովքեր կցանկանան գնել Ֆատիի տրանսֆերը:

Նախկինում արդեն տեղեկություններ էին հայտնվել 19-ամյա ֆուտբոլիստի դժգոհության մասին: