«Ռեալը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ վաճառել Էդեն Ազարին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հնարավորինս շուտ վաճառել թիմի հարձակվող Էդեն Ազարին, այդ մասին հայտնում է Marca-ն:

Մադրիդի «Ռեալը» հույս ունի, որ Աշխարհի առաջնությունից հետո ֆուտբոլիստի համար այլ թիմից առաջարկ կլինի։

Այժմ, նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի անգլիական ակումբներ, սակայն նշենք, որ Ազարը ներկայումս չի մտածում «Ռեալից» հեռանալու մասին։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատսված է մինչև 2024թ.-ը: