Մադրիդի «Ռեալը» Ջուդ Բելինգհեմի փոխարեն այլ տարբերակ է գտել

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տելմանսին՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի փոխարեն, հայտնում է Fichajes-ը։

25-ամյա բելգիացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, և ֆուտբոլիստը արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոական «Բարսելոնան» և մի շարք անգլիական ակումբներ: