Իռլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը խոսել է Անգլիայի՝ ԱԱ-2022-ում կրած պարտության մասին։
Մրցաշարի քառորդ եզրափակչում Գարեթ Սաութգեյթի սաները 1-2 հաշվով պարտվեցին Ֆրանսիային։
«Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ ֆուտբոլը կարող է շատ դաժան լինել։ Սա դաժան պարտություն է անգլիացիների համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է sports-ը։
Կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը, որը ԱԱ-ի գործող չեմպիոնն է, կհանդիպի Մարոկկոյի ընտրանու հետ։ Աֆրիկացիները հաղթեցին Պորտուգալիային՝ 1։0 հաշվով։ Երկրորդ դիմակայությունում Արգենտինան կհանդիպի Խորվաթիայի հետ։