World Cup 2022. Մարոկկոյի հավաքականի դարպասապահը՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնում

Մարոկկոյի հավաքականն արդեն դարձել է ԱԱ-2022-ի գլխավոր հայտնագործությունը։Ատլասի առյուծների հերոսներից մեկը դարպասապահ Յասին Բունուն էր, ով աչքի էր ընկնում մի շարք հիանալի ելույթներով։

Ինչպես հայտնում է Defensa Central-ը, մարոկկացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

31-ամյա Յասին Բունուն հանդես է գալիս «Սևիլիայում», անցկացրած 120 խաղում դարպասապահը բաց է թողել 109 գնդակ։

Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում են 15 միլիոն եվրո։