World Cup 2022. Ռոնալդոն հայտնել է, որ Բրազիլիայի ՖՖ-ն բանակցել է անվանի մարզչի հետ

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն հայտնել է, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ:

Կատարում ընթացող Մունդիալի քառորդ եզրափակիչից դուրս մնալուց ու թիմի գլխավոր մարզիչ Տիտեի հրաժարականից Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզչի փնտրտուքների մեջ է:

«Գվարդիոլայի հետ եղել են քննարկումներ, սակայն Պեպը նախընտրեց երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Հնարավոր է՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համար դժվար էր համաձայնության հասնելը, քանի որ նա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է»,- Ռոնալդոի խոսքը մեջբերում է Marca-ն: