Կատարում շարունակվող Մունդիալի ժամանակ մահացել է ևս մեկ լրագրող, հայտնում է The Sun-ը:
Ֆոտոլրագրող Հալիդ ալ-Միսլամի մահը հաստատել է նաև կատարական Alkass հեռուստաընկերությունը, որտեղ նա աշխատում էր և լուսաբանում աշխարհի առաջնության խաղերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կատարում կյանքից հեռացել էր նաև ամերիկացի լրագրող, CBS-ի աշխատակից և «Բեքհեմի փորձարկումը» գրքի հեղինակ Գրանտ Ուոլը:
Մահացածի եղբայրը հայտնել էր, որ Գրանտ Ուոլն առողջական խնդիրներ չուներ և կարծում է, որ նրան կարող են սպանած լինել՝ հաշվի առնելով Կատարի իշխանություններից ստացած սպառնալիքները:
