World Cup 2022. Հայտնի է Արգենտինա – Խորվաթիա հանդիպման մրցավարի անունը

Կատարում ընթացող Մունդիալի կիսաեզրափակիչում կայանալիք Արգենտինայի ու Խորվաթիայի միջև խաղը կսպասարկի իտալացի անվանի մրցավար Դանիելե Օրսատոն, հայտնում է Sky Sports-ը: Ավելի վաղ Օրսատոն սպասարկել էր նաև խմբային փուլի երկրորդ տուրի խաղը, որում արգենտինացիները 2-0 հաշվով հաղթել էին Մեքսիկային:

Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: