World Cup 2022. ՖԻՖԱ-ն ներկայացրել է կիսաեզրափակիչների ու եզրափակչի պաշտոնական գնդակը (լուսանկար)

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) ներկայացրել է Կատարում ընթացող Մունդիալի կիսաեզրափակիչների ու եզրափակչի պաշտոնական գնդակը, որը կրում է Al Hilm անվանումը:

Գնդակի հիմնական գույնը բաց ոսկեգույնն է, իսկ եռանկյուն նախշերը ոգեշնչված են Դոհա քաղաքը շրջապատող անապատից և Կատարի դրոշից:

Adidas-ի գլխավոր մենեջեր Նիք Քրեգսը հայտարարել է, որ Al Hilm-ն իրենից ներկայացնում է լույսի շող, որը ցույց է տալիս սպորտի ու ֆուտբոլի ուժը և միավորում աշխարհը:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 13-ին կմրցի Խորվաթիայի հետ, իսկ Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 14-ին ուժերը կչափի Մարոկկոյի հետ: