Պորտուգալիայի հավաքականի և «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալո Ռամուշը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հաղորդում է Caught Offside-ը:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ուղարկել է իր սկաուտներին՝ հետևելու պորտուգալացու խաղին, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի 1/8 -րդ եզրափակիչում։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» բաժանվեց նրա հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուից։
Ակումբը մտադիր է ձմռանը ուժեղացմել կենտրոնական հարձակվողի դիրքը։