Էդին Ջեկոն կարող է լքել «Ինտերը»

«Ինտերի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն, թուրինյան ակումբը 36-ամյա հարձակվողին ցանկանում է թիմ հրավիրել առաջիկա ձմռանը:

Նշվում է, որ «Ինտերը» հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ։

Ջեկոյի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: