World Cup 2022. Հոլանդիա – Արգենտինա խաղը ռեկորդային է դարձել Մունդիալների պատմության մեջ

Կատարում ընթացող Մունդիալի քառորդ եզրափակիչի Հոլանդիա-Արգենտինա խաղում դեղին քարտերի քանակով ռեկորդ է գրանցվել, հայտնում է Opta Sports-ը։

Հանդիպման մրցավար Անտոնիո Մատեո Լաոսը խաղի ընթացքում 15 դեղին քարտ է ցույց տվել, որոնցից 7-ը ստացել են հոլանդացիները, իսկ 8-ը՝ արգենտինացիները։

Նախորդ ռեկորդը պատկանում էր 2002 թվականի Աշխարհի առաջնության Կամերունի և Գերմանիայի հավաքականների հանդիպմանը, որտեղ գրանցվել է 12 դեղին և 2 կարմիր քարտ։