World Cup 2022. Ալեքսանդր Մոստովոյ. «Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է»

«Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Մոստովոյը խոսել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին հնչող քննադատությունների մասին։

«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է: Ոչ-ոք իրավունք չունի քննադատել նրան»,- Մոստովոյի խոսքերն է մեջբերում Match TV-ն:

Նշենք, որ Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ում հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 13-ին՝ Խորվաթիայի հավաքականի հետ: