Իտալական «Միլանը» շուտով նորեկ կունենա

«Միլանը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտիելոյի հետ, հայտնում է Calciomercato-ն:

30-ամյա դարպասապահի պայմանագիրը «Ատալանտայի» հետ, ավարտվում է 2023 թվականի հունիսին։ Ֆուտբոլիստը «Միլան» կտեղափոխվի անվճար տրանսֆերով:

Սպորտիելոն «Միլանի» հետ պայմանագիր կկնքի փետրվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։

Սպորտիելոն «Ատալանտայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 128 հանդիպում՝ բաց թողնելով 170 գոլ։ 35 խաղում նա անառիկ է պահել դարպասը։