«Ինտերը» մտադիր է պահել թիմում Ռոմելու Լուկակուին

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կշարունակի ելույթները իտալական ակումբում:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի վերադարձով հետաքրքրված չէ «Չելսին», որին պատկանում է Լուկակուի տրանսֆերային իրավունքները:

Միլանցիները պատրաստ են երկարաձգել վարձակալության պայմանագիրը հաջորդ մրցաշրջանի համար։