«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիները մտադիր են երկարաձգել պայմանագիրը 23-ամյա պորտուգալացու հետ՝ տպավորված լինելով նրա խաղով:
Ընթացիկ մրցաշրջանում Դալոտը 12 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ: