Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հետաքրքրություն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ։

«Նա ևս մեկ ֆուտբոլիստ է, ով իսկապես զարմանալի է: Յուրաքանչյուր ակումբ անպայման կվազի նրա հետևից: Սա չենք թաքցնում, նախկինում էլ խոսել ենք և հետաքրքրվել։

Բայց պահը լավագույնը չէր երկու կողմերի համար։ Թող նա կենտրոնանա ԱԱ-2022-ի վրա: Հետո, հուսանք, հունվարին, եթե մեզ հետաքրքրի, կխոսենք նրա հետ»,- Նասեր Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Eurosport.co.uk-ը։