Արսեն Վենգերը Հարի Քեյնին համեմատել է Կարիմ Բենզեմայի հետ

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը անգլիացի հարձակվող Հարի Քեյնին համեմատել է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ։

«Հարրին մի փոքր նման է Քարիմին: Նման արագությամբ նա վերլուծում է իր գործողությունները։ Քեյնն անընդհատ տարածություն է ստեղծում։

Երբեմն նա կարող է գործել փլեյմեյքերի դիրքում, որում դեռ շատ վտանգավոր է մնում։ Նա շատ արագ հարվածում է: Միևնույն ժամանակ, Հարրին գրեթե միշտ հարվածում է թիրախին, նա գնդակը չի նետում տրիբունաների մեջ»,- ֆրանսիացի մարզչի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։