«Արսենալը» չի ցանկանում գնել «Բավարիայի» ֆուտբոլիստին

«Արսենալը» հետաքրքրություն չի ցուցաբերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեի նկատմամբ: Լրագրող Քրիստիան Ֆալկի կարծիքով՝ այն լուրերը, թե «զինագործները» ցանկանում են ձեռք բերել գերմանացուն, իրականությանը չեն համապատասխանում։

Միաժամանակ, աղբյուրը հայտնում է, որ «Բավարիան» մտադիր է մոտ ժամանակներս Սանեի հետ քննարկել նրա ապագան ակումբում։ Վինգերի գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Մյունխենցիները չեն նախատեսում երկարաձգել պայմանագիրը մինչև հաջորդ մրցաշրջանի սկիզբը, քանի որ թիմը դեռևս կասկածում է նման որոշման նպատակահարմարությանը։