«Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը ցանկանում է ելույթ ունենալ ՉԼ-ում, և այդ իսկ պատճառով Զահան կարող է ամռանը միանալ ՊՍԺ-ին:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: