Լորենցո Պելեգրինի. «Նրա աշխատանքը մեզ ուժ է ներշնչում»

«Ռոմայի» կիսապաշտպան և թիմի ավագ Լորենցո Պելեգրինին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին։

«Մոուրինյոն այն մարզիչն է, ով վերաշարադրել է ֆուտբոլի պատմությունը: Այսօր նրա աշխատանքը մեզ լրացուցիչ ուժ է ներշնչում։

Նա ամեն ինչ անում է հաղթելու համար։ Նրա հսկողության տակ աշխատելով մեկուկես տարի ես զգացի մի բան, որը նախկինում երբեք չեմ զգացել», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է 90min-ը: