World Cup 2022. Հայտնի է Լուիս Էնրիկեի ապագան Իսպանիայի հավաքականում

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն առաջիկա 24-48 ժամվա ընթացքում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է El Larguero-ն։

Մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև դեկտեմբերի վերջ։ Նա գլխավորում է Իսպանիայի հավաքականը 2018 թվականից։

Աղբյուրի համաձայն, նրան փոխարինելու հիմնական թեկնածուն Իսպանիայի երիտասարդական հավաքականի մարզիչ Լուիս Դե լա Ֆուենտեն է։