Խորդի Կրոյֆ. «Նրան վաճառելու ժամանակը արդեն անցել է»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Խորդի Կրոյֆը խոսել է Ֆրենկի դե Յոնգի այլ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Ֆրենկի դե Յոնգին վաճառելու ժամանակն արդեն անցել է։ Այո, մենք հնարավորություն ունեինք, քանի որ որակյալ ֆուտբոլիստները միշտ պահանջված են, բայց նա շարունակում է կարևոր դեր խաղալ այստեղ։

Ֆրենկին յուրահատուկ ֆուտբոլիստ է, երկրպագուները սիրում են նրան»,- Կրոյֆի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։