Էդեն Ազարը ասել է, թե որ ակումբին է երկրպագել մանուկ հասակում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը խոստովանել է, որ մանուկ հասակում եղել է Լոնդոնի «Արսենալի» մեծ երկրպագու։

«Քանի որ ես յոթ տարի խաղացել եմ «Չելսիում», չեմ բարձրաձայնել այդ մասին… Բայց մանուկ հասակում ես Թիերի Անրիի և «Արսենալի» մեծ երկրպագու էի:

Անրին այժմ, բախտի բերմամբ, Բելգիայի հավաքականի մարզչական շտաբի մի մասն է»,- Ազարի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

31-ամյա բելգիացին «Չելսիում» հանդես է եկել 2012-ից 2019 թվականներին։

Ընդհանուր առմամբ անգլիական ակումբի կազմում նա անցկացրել է 352 հանդիպում, խփել 110 գոլ և կատարել 92 գոլային փոխանցում։