«Ատլետիկի» և «Վալենսիայի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելինոն կարող է դառնալ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան Twitter-ի իր էջում։
Բացի 57-ամյա մասնագետից, հավակնորդների թվում է նաև Իսպանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Դե լա Ֆուենտեն։
Ազգային հավաքականի ներկայիս մարզիչ Լուիս Էնրիկեի պայմանագիրն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի վերջին։