Իվան Յուրիչը հրաժարվել է գլխավորել անգլիական ակումբը

«Տորինոյի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը հրաժարվել է գլխավորել «Սաութհեմփթոնը», հայտնում է La Stampa-ն։

Աղբյուրի համաձայն, Թուրինյան ակումբն արդեն բանակցություններ է վարում 47-ամյա մասնագետի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։

Նշենք, որ «Տորինոյի» տեխնիկական տնօրեն Դավիդե Վագնատին արդեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2025 թվականը։