«Լացիոն» ցանկանում է գնել «Ռեալի» հարձակվողի տրանսֆերը

Հարձակվող Մարիանո Դիասի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին։

Այս պահին կողմերի միջև համագործակցությունը շարունակելու վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։

Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի այս իրավիճակից ցանկանում է օգտվել «Լացիոն», որը հետաքրքրված է 29-ամյա ռմբարկուի ծառայություններով։

2022/23 մրցաշրջանում Դիասը «Ռեալի» կազմում անցկացրել է 5 հանդիպում: