Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը, հայտնում է Spox-ը:
Երեկ հավաքականից հեռացել էր գլխավոր տնօրեն Օլիվեր Բիրհոֆը:
Բիրհոֆի հրաժարականից հետո Ֆլիկը հայտարարել է, որ դժվարանում է աշխատել հավաքականում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականը Ֆլիկի գլխավորությամբ չկարողացավ հաղթահարել Կատարում ընթացող Մունդիալի խմբային փուլի արգելքը և զբաղեցրեց երրորդ տեղը E խմբում: