Մադրիդի «Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Խիլ Մարինը ասել է, որ հարձակվող Ժուաո Ֆելիշը գուցե հեռանա ակումբից։
«Ֆելիշի հետ պայմանագիր կնքելը «Ատլետիկոյի» պատմության մեջ ամենամեծ ռիսկն էր:
Նա բարձր մակարդակի ֆոտբոլիստ է, բայց մարզչի հետ վատ հարաբերությունների և խաղաժամանակի սղության պատճառով խելամիտ կլինի վերլուծել նրա հեռանալու տարբերակը, եթե առաջարկ ստանանք՝ խելամիտ է ենթադրել, որ նա կարող է հեռանալ, չնայած ես կցանկանայի, որ նա մնար»,- Մարինա Marca-ն է մեջբերում