Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային թիրախ ունի

Մադրիդի «Ռեալը» վճռական փորձեր կկատարի պաշտպան Յոշկո Գվարդիոլային ձեռք բերելու համար, հայտնում է  լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

«Սերուցքայինները» պլանավորում են Գվարդիոլայի համար «Լայպցիգին» առաջարկել 90 միլիոն եվրո։

Յոշկո Գվարդիոլը հունվարին կնշի ծննդյան 21-ամյակը։ Խորվաթը «Լայպցիգում» հանդես գալիս 2021 թվականի ամռանից՝ Զագրեբի «Դինամոյից» տեղափոխվելուց հետո։