«Նյուքասլը» միացել է Յուրի Տիլեմանսի համար պայքարին

«Նյուքասլը» միացել է «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսին ձեռք բերելու պայքարին և հույս ունի իրականացնել բելգիացու տեղափոխությունը առաջիկա ձմռանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։ Քանի որ բելգիացին չի շտապում երկարաձգել պայմանագիրը, «աղվեսները» շահագրգռված են բելգիացու տրանսֆերը վաճառել հիմա, քանի որ մեկ տարի հետո նա անվճար կհեռանա:

Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրությունն այս ամառ վերագրվում էր նաև Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբներին, մասնավորապես՝ «Թոթենհեմին», «Լիվերպուլին», «Մանչեսթեր Յունայթեդին» և «Արսենալին»: