«Բարսելոնան» որոշել է հրաժարվել Լիոնել Մեսսիի հնարավոր տրանսֆերից

Խորհրդականները համոզել են «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային հրաժարվել հարձակվող Լիոնել Մեսսիին թիմ վերադարձնելու մտքից, հայտնում է El Nacional-ը:

Այս որոշման հիմնական պատճառը Լեոյի տարիքն է։ Պոտենցիալ տեղափոխության պահին Լիոնել Մեսսին կդառնա 36 տարեկան։

Արգենտինացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը:

Մինչ հարձակվողի փարիզյան ակումբ տեղափոխվելը նա իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»:

Ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ աստղային հարձակվողի վերադարձը կատալոնական ակումբ ցանկալի կլինի: