World Cup 2022. Կիլիան Մբապպե. «Ինձ համար միակ նպատակը ԱԱ-ն հաղթելն է»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին։

«Ինձ համար միակ նպատակը ԱԱ-ն հաղթելն է: Ես եկել եմ այստեղ ոչ թե «Ոսկե խաղակոշիկը» հաղթելու, այլ մրցաշարում հաղթելու համար:

Եթե ​​ես նվաճեմ «Ոսկե խաղակոշիկը», ապա, իհարկե, ուրախ կլինեմ, բայց թիմն ամենակարևորն է։ Մենք ուրախ ենք քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։

Մենք գոլեր խփեցինք կարևոր պահերին և ի վերջո հաղթեցինք, ուստի հիացած ենք»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Mirror-ը: