«Ինտերի» ֆուտբոլիստը՝ Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում

Հոլանդիայի հավաքականի և «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ստեֆան դե Վրեյը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է Todofichajes-ը:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Մասնագետը կարծում է, որ խաղացողը կկարողանա ուժեղացնել թիմը։

Դե Վրայը կարող է հեռանալ «Ինտերից» 2023 թվականի ամռանը, սակայն միլանյան ակումբը պատրաստ չէ բաց թողնել խաղացողին և բանակցություններ է վարում պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ։