Սեզար Ասպիլիկուետան՝ իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը։

Մադրիդյան ակումբը պատրաստվում է լոնդոնցիներին 10 միլիոն եվրո առաջարկել 33-ամյա ֆուտբոլիստի համար։

Նշենք, որ անցած ամառ պաշտպանը նախնական պայմանավորվածություն ուներ «Բարսելոնայի» հետ, սակայն որոշեց երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ։