Պաշտոնական. Մարսելոյի որդին պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոյի որդի Էնցո Ալվեսը երեկ  առաջին պայմանագիրն է կնքել «սերուցքայինների» հետ, հայտնում ակումբի մամուլի ծառայությունը:

Էնցոն «Ռեալի» մինչև 14 տարեկանների թիմում խաղում է հարձակման գծում և անցկացրած 7 խաղում խփել է 15 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Նա առաջնության լավագույն ռմբարկուն է

Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է նա նվաճել է 25 տիտող: