Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն համեմատել է լեգենդար ֆուտբոլիստներ՝ Լիոնել Մեսսիին և Դիեգո Մարադոնային:
«Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ մինչև հիմա շարունակում համեմատել նրանց: Նրանք երկուսն էլ ֆուտբոլի Աստվածներն են:
Մարադոնան բացառիկ ֆուտբոլիստ էր, ով միայնակ թիմին առաջնորդեց աշխարհի առաջնությունում հաղթանակի, բայց դրանից հետո ֆուտբոլը փոխվել է:
Հիմա նման բան անելն ավելի դժվար է: Ինձ համար Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է պատմության մեջ»,- իսպանացու խոսքը մեջբերում է Marca-ն: