Պելեի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն, Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Պելեի մոտ ախտորոշվել է սուր շնչառական վարակ, հայտնում է Sports-ը։

Աղբյուրի համաձայն, լեգենդար հարձակվողի առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար, բայց նա դեռ մի քանի օր կմնա հիվանդանոցում և կանցնի բուժման ամբողջական կուրսը։

Նշենք, որ 82-ամյա բրազիլացին հոսպիտալացվել էր նոյեմբերի 29-ին։