Մարկո Ասենսիոն կարող է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է marca-ն:

Աղբյուրի համաձայն, «Նյուքասլը» բանակցություններ է վարում իսպանացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: Ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

26-ամյա Ասենսիոն  «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասենսիոյին ցանկանում է ձեռք բերել նաև «Բարսելոնան»: