«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է լքել ակումբը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը պատրաստ է դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը, որտեղ կարող է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։

Ընթացիկ մրցաշրջանում Կեսյեն անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։